Հարգելի՛ դիմորդ, նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային հայտ: Մինչ հայտը լրացնելը, խնդրում ենք ՈՒՇԱԴԻՐ ընթերցել հայտը ներկայացնելու կանոններն ու պահանջները, ինչպես նաև ՊԱՐՏԱԴԻՐ ծանոթանալ հայտի վերջում կցված մասնակցության ընդհանուր դրույթներին և պայմաններին:
Հարցերի դեպքում կարող եք ուղարկել էլեկտրոնային նամակ [email protected] հասցեին:
Լսումներին մասնակցելն անվճար է:
Հայտերն ընդունվում են 2024թ.-ի հուլիսի 9 – 28-ը: Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը չեն դիտարկվի:
Մրցույթին կարող են դիմել այն պատանիները, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ վերջին 2 տարիներին մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում։
Լսումներին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները կամ ռեզիդենտները, որոնք 2024թ. Նոյեմբերի 16-ի դրությամբ կլինեն նվազագույնը 9, առավելագույնը՝ 14 տարեկան (այսինքն ծնված կլինեն 2009թ.-ի Նոյեմբերի 17-ից հետո և մինչև 2015թ.-ի նոյեմբերի 16-ը):
Լսումներին կարելի է մասնակցել դիմորդի ընտրությամբ ցանկացած 2 ճանաչված երգերի «քավր» տարբերակներով: Հաղթելու դեպքում մասնակցի համար կգրվի նոր երգ, որով էլ նա կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024»-ին։ Լսումների փուլի հաղթողին կորոշի հայաստանյան և միջազգային մասնագետներից կազմված պրոֆեսիոնալ ժյուրին:
Լսումներին կարելի է մասնակցել անհատապես, զույգով կամ խմբով (որը պետք է բաղկացած լինի առավելագույնը 6 անդամներից): Ցանկացած դեպքում անհրաժեշտ է լրացնել միայն մեկ մասնակցության հայտ:
Մասնակցության հայտը կարելի է լրացնել միայն մեկ անգամ: Լսումներին կարելի է մասնակցել միայն մեկ անգամ:
Անձնական տվյալներն անհրաժեշտ է լրացնել այնպես, ինչպես դրանք նշված են անձնագրում: Եթե Ձեր կողմից մուտքագրված անձնական տվյալները չհամապատասխանեն անձնագրում առկա տվյալներին, Ձեր հայտը չի դիտարկվի:
Հայտին անհրաժեշտ է կցել մասնակցի լուսանկարները և 2 «քավր» երգերի ԿԵՆԴԱՆԻ կատարման տեսագրությունը՝ որպես «YouTube» հարթակի փակ հղում: Երգի կատարումը տեսագրելու համար կարող եք նաև օգտագործել FULL HD (1920x1080 pixels) ձևաչափով տեսագրող ցանկացած սմարթֆոն (բջջային հեռախոս): Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ձայնի որակին՝ մասնակցի ձայնը պետք է հստակ լսելի լինի և չենթարկվի որեւէ արհեստական միջամտությունների կամ փոփոխությունների, հակառակ դեպքում հայտը չի դիտարկվի:
Դիմորդը պետք է հասանելի լինի Երևան քաղաքում կամ ՀՀ տարածքում 2024թ.-ի հուլիսի 29-ից օգոստոսի 11-ը, լսումների առաջին փուլն անցնելու դեպքում՝ լսումների երկրորդ փուլին մասնակցելու համար:
Լսումների նախնական փուլը հաղթահարելու դեպքում Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչը կապ կհաստատի Ձեզ հետ՝ հայտում նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային հասցեով: