«Մանկական Եվրատեսիլ 2022»-ը շուրջ 33 միլիոն դիտում է ունեցել
Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլը» շուրջ 33 միլիոն դիտում է ունեցել:
Միջինում, բոլոր հեռուստադիտողների 12,8%-ը դիտել է Հայաստանի հանրային հեռուստատեսության կողմից կազմակերպված մրցույթը, ընդ որում, մասնակից հեռարձակողների մեծամասնությունը 2021 թվականի թողարկման համեմատ լսարանի աճ է արձանագրել:
4-ից 14 տարեկան երեխաները հեռուտադիտողի 18,5%-ն են կազմում, ինչը ավելի քան երկու անգամ գերազանցում է նախորդ տարիների միջին ցուցանիշը:
Կրկնապատվել են նաև 15-24 տարեկան հեռուստադիտողների դիտումները: Մրցույթի առցանց դիտումները ևս գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը. ուղիղ հեռարձակումը 2021 թվականի համեմատ 4 անգամ ավելի շատ մարդ է դիտել:
Ի դեպ, «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթը հեռուստատեսային վարկանիշով աննախադեպ է նաև Հայաստանի հեռուստատեսության պատմության մեջ: