Առաջին ալիքն սկսում է «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագիծը
Առաջին ալիքը ներկայացնում է հեղինակային «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագիծը, որը պատանի արտիստներին հնարավորություն կտա ներկայացնել իրենց երգերը և մրցել Մինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու համար:
Նախագծին կարող են մասնակցել ՀՀ 9 -14 տարեկան քաղաքացիները կամ ծագումով հայ պատանիները։ Ներկայացվող երգը պետք է լինի նոր կամ նախկինում չհրապարակված։ Մասնակցության հայտն անհրաժեշտ է ուղարկել մարտի 15-ից հունիսի 30-ը [email protected] էլ. հասցեին։ Մանրամասները՝ www.eurovision.am կայքում։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 091 650015 հեռախոսահամարով։