21.11.2015

«Մանկական եվրատեսիլ-2015»-ն այսօր՝ ժամը 22:30-ին, Առաջին ալիքի եթերում

«Մանկական եվրատեսիլ-2015» սիրված միջազգային մրցույթին կարող եք հետեւել այսօր՝ ժամը 22:30-ին, Առաջին ալիքի եթերում:  Մրցույթը կմեկնաբանի Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Ավետ Բարսեղյանը:

«Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) ելույթ կունենա 11 համարի ներքո՝ ներկայացնելով “LOVE” խորագիրը կրող երգը: Հայաստանի միավորները կհայտնի «Մանկական եվրատեսիլ-2014»-ի մասնակից Բեթթին, ով անցած տարի վերոնշյալ մրցույթում գրավել էր 3-րդ հորիզոնականը:

«Մանկական եվրատեսիլ»-ին կարող եք հետեւել նաեւ Հանրային ռադիոյով՝  107.7 հաճախականությամբ:

Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի անցկացվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Այս տարվա նշանաբանն է #Discover (Բացահայտի՛ր): «Մանկական Եվրատեսիլ-2015»-ի մասնակից երկրները 17-ն են՝ Հայաստան, Ալբանիա, Բելառուս, Բուլղարիա, Մակեդոնիա, Վրաստան, Իռլանդիա, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Սլովենիա, Նիդեռլանդներ, Ուկրաինա, Սան Մարինո, Ավստրալիա: