23.11.2014

Հայաստանի ներկայացուցչի փայլուն մասնակցությունը մրցույթին

Մալթայից Հայաստան վերադարձավ «Մանկական եվրատեսիլ-2014» մրցույթի հայկական պատվիրակությունը: Մեր մասնակցի երգը համաեվրոպական երգի մրցույթում երրորդը տեղը զբաղեցրեց, թեև ամենաշատ 12 միավորները հենց  «Արևի մարդիկ» երգն էր ստացել:

Եվրատեսիլում Հայաստանի դեսպան Գոհար Գասպարյանն այժմ Մալթայում է: Նրա  համար եվրատեսիլյան պատմությունը դեռ ավարտված չէ, այս անգամ նա ընդգրկված է Մալթայում «Եվրատեսիլի» մեծահասակների նախընտրական փուլի ժյուրիի կազմում:

Գոհարի խոսքով՝ «Մանկական եվրատեսիլի» պատմության մեջ երբևէ չի եղել օդային ակրոբատիկ շոու բեմադրություն, որի շնորհիվ այս տարվա հայաստանյան պատվիրակությունը տարբերվել է մյուսներից: Նոր Նորքի հայոդաց տան սաներն ու արևային Բեթթին անտարբեր չեն թողել եվրոպաբնակ հանրությանը՝ արժանանալով նրանց հիացմունքին:

Մանրամասները՝ տեսանյութում