15.10.2014

Բեթթին ինքն է նկարել իր տեսահոլովակը

Նկարահանվել է «Մանկական եվրատեսիլ- 2014» մրցույթի հայաստանյան երգի տեսահոլովակը: Առաջին անգամ հայկական երգարվեստում տեսահոլովակը նկարահանվել է «սելֆի վիդեո» տարբերակով, իսկ նկարահանողը ոչ ավել, ոչ պակաս մրցույթում այս տարվա հայաստանյան պատվիրակ Բեթթին է:

Տեսահոլովակի նկարահանման հետաքրքիր մանրամասների մասին կհաղորդենք հաջորդիվ. այն պատրաստ կլինի հաջորդ շաբաթ:

Հայաստանն այս տարի «Մանկական եվրատեսիլ» մրցույթին կներկայացնի 11-ամյա Բեթթին՝ «Արեւի մարդիկ» (People of the sun) երգով: Երգի պատրաստման ընթացքում Բեթթիին օգնել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը եւ գործիքավորող Մարտին Միրզոյանը: «Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Մրցույթի մասնակից պետությունները 16-ն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Սան Մարինո եւ Ուկրաինա: