15.09.2014

Հայտնի են հայաստանյան ընտրության քվեարկության արդյունքները

Հայտնի է «Մանկական եվրատեսիլ- 2014»-ի հայաստանյան մասնակցի անունը: Բեթթին իր ‘’People of the sun’’ (Արեւի մարդիկ) երգով նոյեմբերի 15-ին Հայաստանը կներկայացնի Մալթայում:

Երգի մրցույթի հայաստանյան ընտրական փուլը կայացավ սեպտեմբերի 14-ին` ժամը 19:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում: Հաղթողն ընտրվեց հեռուստաքվեարկության եւ պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ:

Պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներն են եղել սիրված երգիչներ Ինգա Արշակյանը, Անդրեն, Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր Ռուդիկ Տեր-Գալստյանը եւ Հայաստանի երիտասարդական նվագախմբի տնօրեն, Առաջին ալիքի մշակութային ծրագրերի պրոդյուսեր Աննա Տեր-Հովակիմյանը:

Եվրատեսիլի կանոնների համաձայն՝ հրապարակվում են ժյուրիի եւ հեռուստաքվեարկության ընդհանուր արդյունքները: Մասնակիցների ձայները բաշխվել են հետեւյալ հերթականությամբ: