«Դեպի մանկական Եվրատեսիլ»
Առաջին ալիքը ներկայացնում է հեղինակային «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագիծը, որը պատանի արտիստներին հնարավորություն կտա ներկայացնել իրենց երգերը և մրցել Մինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու համար:
Մասնակցության հայտն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. հասցեին մինչև հունիսի 30-ը:
Նախագծի լսումների փուլին մասնակցության հայտ ներկայացնելու պահանջները հետևյալն են՝
- Նախագծին կարող են մասնակցել 9-14 տարեկան ՀՀ քաղաքացիները և ամբողջ աշխարհում բնակվող ծագումով հայ երեխաները։
- Նախագծին կարելի է մասնակցել անհատապես (սոլո), զույգով (դուետ) կամ խմբով, որը պետք է բաղկացած լինի առավելագույնը 6 հոգուց (տարիքային սահմանափակումը գործում է խմբի բոլոր անդամների համար):
- Նախագծին ներկայացվող երգը չպետք է գերազանցի 3 րոպեն:
- Նախագծին ներկայացվող երգը պետք է լինի նոր կամ նախկինում չհրապարակված:
- Նախագծի մասնակցության հայտում անհրաժեժտ է ներառել մասնակցի անձնական տվյալները (ինչպես նշված է անձնագրում), անձնագրի համարը, բնակության հասցեն, հեռախոսահամարը:
- Հայտին անհրաժեշտ է կցել մրցույթին ներկայացվող երգը (MP3 կամ WAV ֆորմատով) և երեք լուսանկար (JPEG ֆորմատով)։
- Նախագծի հայտերն ընդունվում են 2018թ.-ի մարտի 15-ից հունիսի 30-ը:
- Մասնակցության հայտը կարելի է ուղարկել միայն մեկ անգամ:
- Նախագծի լսումներին կարելի է մասնակցել միայն մեկ անգամ:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 91 650015 հեռախոսահամարով: