Երևան
Հայաստանի պատմության ընթացքում 12-րդ մայրաքաղաք Երևանն աշխարհի ամենահին, շարունակաբար բնակեցված քաղաքներից է: Գտնվում է Հրազդան գետի ափին, ընդ որում, գետը ներառում է իր մեջ։ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է 1918 թվականից: Քաղաքը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 782 թվականին: Քաղաքի սկզբնական անունը եղել է Էրեբունի: Այն խոշոր տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոն է:
Ներկայումս Երևանի բնակչությունը կազմում է մոտ 1 մլն: Երեւանն ունի իր դրոշը եւ կնիքը, որի վրա պատկերված է Էրեբունու թևավոր առյուծը՝ ձեռքին մի բրոնզե վահան կապույտ մակերեսով, իսկ կրծքավանդկին՝ Արարատ լեռը: Առյուծն իր գլխին որպես թագ կրում է կյանքի ծառը: 2012-ին Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք, ներկայումս քաղաքը " EUROCITIES “ ասոցիացված անդամ է:
Երևանը տասնյակ թանգարանների եւ եկեղեցիների տուն է: Դրանց թվում են Մատենադարանը, Հայոց Ցեղասպանության հուշահամալիրը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Սերգեյ Փարաջանովի թանգարանը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Կասկադ համալիրում, Օպերան, Սիրահարների այգին, Հաղթանակի կամարը, Հանրապետության հրապարակը, Երեւանի կոնյակի գործարանը, Սուրբ Սարգիս եկեղեցին և շատ այլ տեսարժան վայրեր:
Երևանի յուրահատուկ ոճը ստեղծել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Ոգեշնչված լինելով հայկական պատմական ճարտարապետությամբ՝ նա համակցել է Հայաստանի բնական քարը և իր համաշխարհային ճարտարապետության գիտելիքները: 1920-ականների կեսերին Թամանյանը նախագծեց Երևանի գլխավոր հատակագիծը: Նրա նախագծով Երևանում կառուցվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային, ակադեմիական թատրոնը, որը պաշտոնապես բացվեց 1933-ին: Կառույցն ունի երկու համերգային սրահ. Արամ Խաչատրյանի անվան համերգասրահը նախատեսված 1 400 անձի համար, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի համերգասրահը՝ 1200 անձի համար:
Օպերայի եւ բալետի թատրոնի տարածքում է «Կարապի լիճը»: Գարնանն ու ամռանն այնտեղ ապրում են կարապները, իսկ ձմռանը լճը վերածվում է սահադաշտի: Հարևանությամբ վերջերս կառուցվեց Հյուսիսային պողոտան, որն ի սկզբանե եղել է Ալեքսանդր Թամանյանի նախագծած երևանյան հատակագծում: Այդ կանաչապատ պողոտան նախատեսված է հետիոտնների համար և միացնում է Հանրապետության Հրապարակը Օպերայի և բալետի թատրոնի հետ:
Հայաստանի Ազգային Պատկերասրահը Հայաստանի Հանրապետության խոշորագույն արվեստի թանգարանն է, այն գտնվում է Հանրապետության Հրապարակում: Ներկայումս այնտեղ պահվում են շուրջ 26 000 արվեստի գործեր, որոնցից շատերը մշտապես ցուցադրվում են թանգարանի 56 սրահներում:
Երևանյան ամենատարածված թանգարաններից է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը՝ նվիրված խորհրդային ռեժիսոր եւ արտիստ Սերգեյ Փարաջանովին: Նա ուներ յուրահատուկ ոճ, անվախ արտահայտում էր իր ստեղծագործական մտքերը, սակայն նրա ֆիլմերի ցուցադրությունը մեծամասամբ արգելվում էր: Չնայած կարճ կյանքին, նա հասցրել է թողնել հարուստ մշակութային ժառանգություն:
Երեւանը նաեւ տունն է Սուրբ Սարգիս եկեղեցու: Այն վեր է ձգվում Ձորագյուղի վերին մասում եւ կանգնած է Հին Էրիվանի բերդից ձախ՝ Հրազդան գետի ափին: Վանքը գործում է վաղ քրիստոնեական դարաշրջանից: Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի ժամանակահատվածում, եկեղեցին ենթարկվեց հիմնական վերանորոգման եւ բարելավումների:
Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանը գտնվում է Երեւանի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում: Այն Երևանի եւ Փարիզի համագործակցության խորհրդանշանն է: Երևանում կա նաև հրեական Հոլոքոստի զոհերի հուշահամալիր, որը գտնվում է քաղաքի Առագաստ այգում:
Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի առաջատառ ձեռնարկություններից է ալկոհոլի և այլ ըմպելիքների արտադրության բնագավառում: Հիմնական ապրանքանիշի անունը Արարատ է՝ ի պատիվ բիբլիական լեռան: Այն մեծ մաշտաբներով արտահանվում է ՌԴ, Ուկրաինա և Բելառուս: Ընկերությունը հիմնադրվել է 1887-ին և մշտապես բաց է այցելուների շրջագայությունների համար:
Երևանն աշխույժ քաղաք է՝ լի մշակութային միջոցառումներով և երեկոյան զվարճանքներով: Կարող եք անվտանգ շրջել քաղաքում մինչև լուսաբաց, վայելել համեղ հայկական ուտեստներ և զմայլվել քաղաքի գեղեցկությամբ, ծանոթանալ հյուրընկալ տեղացիների հետ:
Երևանը ջազ երաժշտության տունն է, առաջին ջազ նվագախումբը հիմնադրվել է 1936-ին կոմպոզիտոր Ցոլակ Վարդազարյանի կողմից: Ամբողջ տարվա ընթացքում Հայաստան են այցելում և հանդես գալիս երևանյան համերգներով շատ հայտնի ջազ-կոմպոզիտորներ: Հայտնի հայ ջազմեններից է Մալխասը, նրան երբեն նույնիսկ կոչվում են «Հայաստանի ջազի կնքահայրը»: