Հայաստանի Հանրապետություն
Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում, Եվրասիա տարածաշրջանում: Այն սահմանակից է հյուսիսում՝ Վրաստանին, արեւելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, իսկ արեւմուտքում՝ Թուրքիային:
Հայաստանի ամենաբարձր գագաթն Արագած լեռն է՝ 4 095 մ։ Հայաստանի ներկայիս ընդհանուր մակերեսը 29 800 քկմ է, 3 մլն 350 000 մոտավոր բնակչությամբ: Հայաստանի մայրաքաղաքը Երեւանն է:
1918-ի մայիսի 28ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, Հայաստանն անկախություն ձեռք բերեց: Սակայն շուտով Հայաստանի Առաջին Հանրապետությունը փլուզվեց, և Սովետական Կարմիր Բանակը գրավեց այն՝ ներառելով Խորհրդային Միության կազմի մեջ: 1991-ին Խորհրդային Միությունը լուծարվեց, և Հայաստանը պաշտոնապես անկախ ճանաչվեց։Հայաստանի պետական դրոշը կազմված է երեք հավասար լայնությամբ, հորիզոնական գույներից՝ կարմիր, կապույտ և ծիրանագույն։ Հունիսի 15-ին հայերը տոնում են ազգային դրոշի օրը: Ազգային զինանշանի վրա պատկերված են արծիվ եւ առյուծ՝ պաշտպանված վահանով: Վահանի վրա պատկերված է Արարատ լեռը՝ Նոյան տապանը գագաթին: Ժամանակին Հայաստանն իր տարածքում ընդգրկում էր Արարատ լեռը, որտեղ, ըստ Աստվածաշնչյան ավանդույթի, ջրհեղեղից հետո կայանել է Նոյան տապանը: Այն Հայաստանի խորհրդանիշերից է և նշանակալից դեր ունի հայկական մշակույթում:
Քրիստեության ընդունումը Հայաստանում
Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որ 301 թվականին ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Հայ Առաքելական եկեղեցու առաջին առաջնորդն է։ Հայկական եկեղեցին ամենահինն է ամբողջ աշխարհում։ Պատմական իրադարձությունը տեղի է ունեցել հայոց մեծագույն արքաներից մեկի՝ Տրդատ III-ի օրոք։ Ավանդույթի համաձայն արքան հիվանդանում է խոզակերպությամբ և խուսափում ներկայանալ ժողովրդին։ Նա դիմում է ժամանակի բոլոր հեղինակավոր բժիշկներին, սակայն ապարդյուն։ Խոսրովադուխտ արքայադուստրը շուտով տեսիլք է ունենում, որն ակնարկում է մի սուրբ մարդու զորավոր աղոթքների մասին։ Արքան գտնում է նրան և օգնություն հայցում։ Սուրբ Գրիգոր առաքյալը շուտափույթ ապաքինում է Տրդատին։ Ականատես լինելով աղոթքի զորությանը և քարոզչի հավատքի անսասանությանը՝ արքան և ամբողջ արքունիքը դառնում են քրիստոնյա։
Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալները։ Եկեղեցու բարձրագույն պաշտոնյան կաթողիկոսն է, որը համարժեք է Կաթոլիկ եկեղեցու Պապին։