Ի՞նչ է Եվրատեսիլը
«Եվրատեսիլ» երգի մրցույթը (անգլերեն՝ Eurovision Song Contest), երգի ամենամյա մրցույթ է, որն անցկացվում է Եվրոպական հեռարձակողների միության անդամ երկրների միջև։
1950-ականներին, երբ հետպատերազմական Եվրոպան դեռ վերակառուցվում էր, Շվեյցարիայում հիմված Եվրոպական հեռարձակողների միությունը որոշեց ստեղծել մի հեռուստատեսային շոու ծրագիր, որի նպատակն էր եվրոպացի հասարակությանը համախմբել երաժշտության շուրջ։
1956 թվականի մայիսի 24-ին Լուգանոյում կայացավ առաջին մրցույթը, որին մասնակցում էր 7 երկիր, յուրաքանչյուրը ներկայացնում էր երկու երգ, որը «Եվրատեսիլ»-ի պատմության մեջ եզակի դեպք էր: Առաջին մրցույթի հաղթող դարձավ Շվեյցարիան ներկայացնող Լիզ Ասսիան, ում մրցույթը բերեց մեծ ճանաչում:
Ժամանակի ընթացքում մի շարք երկրներ մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնեցին: Թև ոչ բոլոր երգերը հաղթելու հնարավորություն ունեցան, սակայն շատ երգեր մեծ ճանաչում ձեռք բերեցին և դարձան տվալ ժամանակաշրջանի հիթ:
Մրցույթը ժամանակի ընթացքում հասավ այնպիսի ճանաչման, որ համալրվեց բազմաթիվ նոր երկրներով, արդյունքում՝ 1969 թվականին, մրցույթն ունեցավ 4 հաղթող:
Տարիների ընթացքում մրցույթի կանոնները փոփոխվեցին, և 1990-99 թթ. ստեղծվեցին և հաստատվեցին մրցույթի այժմյան կանոնները: Հաստատվեցին երգերի տևողության, լեզվի ու տարիքային սահմանափակումների մասին կանոնները: Այս տասնամյակը անհավատալի հաջողակ էր Իռլանդիայի համար, որը 4 անգամ անընդմեջ հաղթեց մրցույթում:
Քանի որ աննախադեպ քանակության երկրներ էին մասնակցում մրցույթին, առաջացավ «կիսաեզրափակիչ» և «եզրափակիչ» փուլերի գաղափարը: Կիսաեզրափակիչ փուլ սկսեցին անցկացնել 2004 թվականից։ 2004-07 թթ. կիսաեզրափակչում ամենաշատ ձայներ ստացած 10 երկրները անցնում էին եզրափակիչ և մրցում «Մեծ քառյակի» և նախորդ տարվա մրցույթում 1-ից մինչև 10-րդ տեղը զբաղեցրած երկրների հետ, որոնք ավտոմատ հայտնվում էին եզրափակչում։
2007 թվականի սեպտեմբերին ԵՀՄ-ն որոշեց, որ «Եվրատեսիլ 2008»-ը ունենալու է երկու կիսաեզրափակիչ և յուրաքանչյուր կիսաեզրափակչից 10 ամենաշատ ձայներ ստացած երկրները կանցնեն եզրափակիչ։ Միայն «Մեծ հնգյակի» երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան կարող են հանդես գալ միանգամից եզրափակչում։
2009 թվականին մրցույթը ունեցավ 124 միլիոն հեռուստադիտող, իսկ 2011-ին՝ 105 միլիոն: Գերմանիան մրցույթում ամենաշատն է մասնակցություն ունեցել՝ 59 անգամ, իսկ Իռլանդիան ամենահաջողակն է՝ ունի 7 հաղթանակ:
2017 թվականին կհեռարձակվի «Եվրատեսիլ» երգի մրցույթի 62-րդ թողարկումը: Այն տեղի կունենա Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում: