Ինգա և Անուշ Արշակյաններ
Ինգա և Անուշ Արշակյաններ Armenia
  • Song

    Ջան ջան

  • Երաժշտության հեղինակ (ներ)

    Մանե Հակոբյան

  • Խոսքերի հեղինակ (ներ)

    Վարդա Զադոյան, Ավետ Բարսեղյան

Ինգա և Անուշ Արշակյաններ

Հայաստանը 2009 թվականին «Եվրատեսիլ» ամենամյա երգի մրցույթում ներկայացրին Ինգա եւ Անուշ Արշակյաններ քույրերը: «Նոր պար» (հայտնի է նաեւ որպես «Ջան-Ջան»)  երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն էր, խոսքերի հայերեն հատվածի հեղինակը Ավետ Բարսեղյանն էր, իսկ անգլերենինը՝ Վարդան Զադոյանը: Երգը գործիքավորել էր Արա Թորոսյանը (Մուրզո): Արշակյան քույրերը նոր շնչով ցանկացան ներկայացնել հայկական ազգային երաժշտությունը: Երգը էթնո-փոփ ժանրի մեջ է, հայկական որոշ տարրեր է պարունակում:
«Նոր պար» երգը եզրափակիչ փուլում գրավեց 10-րդ հորիզոնականը` արժանանալով 92 միավորի: «Եվրատեսիլ»-ի հաղթող դարձավ Նորվեգիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռիբակը “Fairytale” (Հեքիաթ) երգով: