![Էմմի](/images/person/1/5/emulik/314x314c-center.jpeg)
![Էմմի](/media/eurovision/images/arm-flag.png)
-
Song
Boom-Boom
-
Երաժշտության հեղինակ (ներ)
Հայկ Հարությունյան, Հայկ Հովհաննիյան
-
Խոսքերի հեղինակ (ներ)
Սոսի Խանիկյան
Էմմի
2011 թվականին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կայացավ Գերմանիայում, որտեղ Հայաստանը ներկայացրեց երգչուհի Էմմին` “Boom-Boom” երգով: Երգի խոսքերի հեղինակը Սոսի Խանիկյանն է, երաժշտության հեղինակները' Հայկ Հարությունյանը և Հայկ Հովհաննիսյանը` Apricota խմբից:
Երգը սիրո մասին է, երգի տեսոհոլովակում մի աղջիկ (Էմմին) սիրահարվում է տղայի, ով միշտ զբաղված է իր սպորտով, ոչինչ չի հետաքրքրում նրան բացի բռնցքամարտից: Աղջիկը խնդրում է նրան մրցել սիրո ռինգում, բռնցքամարտի ռինգի փոխարեն: Տեսահոլովակի մի քանի հատվաշ նկարահանվել է Գերմանիայում և հոլովակի գլխավոր հերոսի դերում նկարահանվել է հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:
Նույն կոնցեպտը պահպանվեց նաեւ մրցութային բեմադրության հիմքում: Բեմում ստեղծվել էր բռնցքամարտի տեսարան և ռինգ, որը ներկայացնում էր սիրո համար պայքարը:
Էմմին մասնակցեց մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում, 19 մասնակից երկրների հետ պայքարում գրավեց 12-րդ հորիզոնականը` այդպիսով հնարավորություն չստանալով ներկայանալ եզրափակիչ փուլում: Այդ տարի հաղթեց Ադերբեջանը` "Running Scared" երգով: