

-
Song
Not Alone
-
Երաժշտության հեղինակ (ներ)
Արամ
-
Խոսքերի հեղինակ (ներ)
Գարիկ Պապոյան
Արամ Mp3
«Եվրատեսիլ -2014» երգի մրցույթը տեղի ունեցավ Կոպենհագենում` Էմիլի դե Ֆորեսթի «Եվրատեսիլ 2013»-ում հաղթելուց հետո: Ներքին ընտրության արդյունքում որոշվեց, որ Հայաստանը մրցույթին ներկայացնելու է Aram Mp3-ն` “Not Alone” երգով: Երգի երաժշտությունը գրել էր հենց Արամը, իսկ բառերը՝ Գարիկ Պապոյանը: Արամի մասնակցության մասին հայտարարվեց 2013 թ-ի դեկտեմբերի 31-ին, իսկ երգը տեսահոլովակի հետ միասին ներկայացվեց 2014 թ-ի մարտի 14-ին:
Արամը մրցութային ելույթի ընթացքում միայնակ կանգնած էր բեմում, իսկ բեմի լուսավորությունը սևից աստիճանաբար փոխվում էր դեպի բռնկվող երանգների: Արամը եզրափակչում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ վաստակելով 174 միավոր: Արդյունքները հիմնված էին 50%-ով ժյուրիի որոշման և 50%-ով քվեարկության վրա: Մրցույթը հաղթեց Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրստը: