30.11.2018

«Եվրատեսիլ 2019»․ Հանրայինը հայտարարում է երգահանների մրցույթ

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի մասնակցության համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է երգահանների մրցույթ: Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները: Մրցույթի պայմանները հետևյալն են՝

• երգը չպետք է գերազանցի 3 րոպեն,

• երգը պետք հրապարակված չլինի մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 1-ը, 

• երգը չի կարող որևէ կազմակերպության քարոզ կամ արտադրանքի գովազդ լինել,

• երգը կարող է լինել ցանկացած ժանրի, խոսքերը (առկայության դեպքում) ՝ հայերեն կամ անգլերեն,

• երգի խոսքերում (առկայության դեպքում) չպետք է լինի քաղաքական ենթատեքստ, վիրավորական արտահայտություններ, ոչ պատշաճ լեզու:

Առաջարկվող երգի երաժշտությունը կամ երգն ամբողջությամբ (երաժշտությունն ու խոսքերը միասին) անհրաժեշտ է ուղարկել  [email protected]  էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2019թ.-ի հունվարի 10-ը: Նամակին կից անհրաժեշտ է ներկայացնել երգի (և խոսքերի) հեղինակային իրավունքի գրանցման փաստաթուղթը և Ձեր կոնտակտային տվյալները:

Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին: