28.04.2017

«Դեպի Եվրատեսիլ»-ի երաժշտական մաղթանքը Արծվիկին՝ դեպի Եվրատեսիլ ճանապարհին

Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներն իրենց աջակցությունն ու սատարումն են հայտնել «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան պատվիրակ ու «Դեպի Եվրատեսիլ»-ի հաղթող Արծվիկին: Նրանք կատարել են “Fly with me” երգը՝ համեմելով այն սեփական ձայնային եւ ոճային առանձնահատկություններով: Ստեղծագործությունը նորովի մատուցել են Ալեքսանդր Պլատոն, Մարտան, Սյուզաննա Մելքոնյանը, Լյուսին, Մարիսան, Աննա Դանիելյանը, Աննա Սեդրակյանը, Կարինե Հովհաննիսյանը, Վահե Ալեքսանյանը, Եվա Կանսը, Ջուջոն, Քրիստինա Մանգասարյան, «Օպերա Վիվա», “Only Girls” խմբերը, ինչպես նաեւ  Ամալյա Մարգարյանը, ով դարձել է նաեւ այս տարվա հայաստանյան մասնակցության բեք-վոկալիստներից մեկը: 

 «Դեպի Եվրատեսիլ»-ի մասնակիցները “Fly with me”-ի այս յուրօրինակ քավրը նվիրել են Արծվիկին ու մաղթել նրան միայն հաղթանակ «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մարցույթում: