Արծվիկն իր մեկնարկած մարտահրավերների շարքը համալրեց նորով
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ Արծվիկը շարունակում է տոնել բազմազանությունը: Նա իր հերթական մարտահրավերն ուղղել է մրցույթի Բուլղարիայի ներկայացուցիչ Կրիստիան Կոստովին: Արծվիկը կատարել է հին հայտնի բուլղարական ժողովրդական "Kozhilio Pisan i Sherian" երգը ու տեղադրել այն իր ֆեյսբուքյան էջում: Այժմ երգչուհին անհամբեր սպասում է իր ընկեր Կրիստիանի պատասխանին:
Հիշեցնենք, որ Արծվիկն իր առաջին մարտահրավերը նետել է Գերմանիայի ներկայացուցիչ Լեւինային շուրջ մեկ ամիս առաջ, որից հետո ներգրավել է Կիպրոսի, Վրաստանի եւ Բելառուսի պատվիրակներին:
Challenge-ի կատարումներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հեշթեգով՝ #CelebrateDiversityChallenge։
Արծվիկի մարտահրավերը Գերմանիայի ներկայացուցչին
Արծվիկի մարտահրավերը Կիպրոսի ներկայացուցչին
Արծվիկի մարտահրավերը Վրաստանի ներկայացուցչին
Արծվիկի մարտահրավերը Բելառուսի ներկայացուցչին