«Մաշինեն եկավ». Արծվիկի մարտահրավերը սիրով ընդունեցին նաեւ Բելառուսի պատվիրակները
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ Արծվիկի եվրատեսիլյան մարտահրավերը սիրով ընդունվեց նաեւ Բելառուսի ներկայացուցիչների կողմից: Նրանց պատասխանը չուշացավ: Այս տարի մրցույթում Բելառուսը ներկայացնող Naviband-ը փոքրիկ հատված է կատարել հայկական սիրված «Մաշինեն եկավ» երգից:
Հիշեցնենք, որ Արծվիկը հայտարարել էր եվրատեսիլյան նոր մարտահրավերի մեկնարկի մասին ու կոչ արել մրցույթի այս տարվա մասնակիցներին տոնելու բազմազանությունը՝ ցույց տալով, որ այն կարող է միավորել բոլորին: Առաջին մարտահրավերն Արծվիկն ուղղել էր Գերմանիայի մասնակից Լեվինային, ով էլ մեծ ոգեւորությամբ ընդունել էր այն եւ կատարել հայկական «Կաքավիկ» ստեղծագործությունը: Challenge-ի շրջանակում Արծվիկը կատարել էր նաեւ հայտնի կիպրական “Το γιασεμίν" (The Jasmine) երգը, որին ի պատասխան Հովիգը ներկայացրել էր «Երազ իմ երկիր հայրենի»-ն: Հովիգին ուղղված մարտահրավերից հետո հերթը Վրաստանի մասնակից Թաքո Գաչեչիլաձեինն էր: Արծվիկը ներկայացրեց վրացական “Moxevis qalo Tinao” երգը, ինչին պատասխանեց Թաքո Գաչեչիլաձեն իր մեկանաբանած «Լորիկ» երգով: Հերթական մարտահրավերն ուղղվեց նաեւ Բելառուսի ներկայացուցիչներին:
Challenge-ի կատարումներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հեշթեգով՝ #CelebrateDiversityChallenge: