Արծվիկի եվրատեսիլյան մարտահրավերը հասավ Բելառուս
«Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան պատվիրակ Արծվիկի հերթական մարտահրավերն ուղղվեց մրցույթի այս տարվա Բելառուսի ներկայացուցիչ NaviBand-ին: Արծվիկը կատարել է հայտնի բելառուսական ժողովրդական «Կուպալինկա» երգը եւ տեղադրել տեսանյութը իր ֆեյսբուքյան էջում: Challenge-ի երկրպագուները անհամբեր սպասում են NaviBand-ի պատասխանին:
Հիշեցնենք, որ Արծվիկը հայտարարել էր եվրատեսիլյան նոր մարտահրավերի մեկնարկի մասին ու կոչ արել մրցույթի այս տարվա մասնակիցներին տոնելու բազմազանությունը՝ ցույց տալով, որ այն կարող է միավորել բոլորին: Առաջին մարտահրավերն Արծվիկն ուղղել էր Գերմանիայի մասնակից Լեվինային, ով էլ մեծ ոգեւորությամբ ընդունել էր այն եւ կատարել հայկական «Կաքավիկ» ստեղծագործությունը: Challenge-ի շրջանակում Արծվիկը կատարել էր նաեւ հայտնի կիպրական “Το γιασεμίν" (The Jasmine) երգը, որին ի պատասխան Հովիգը ներկայացրել էր «Երազ իմ երկիր հայրենի»-ն: Հովիգին ուղղված մարտահրավերից հետո հերթը Վրաստանի մասնակից Թաքո Գաչեչիլաձեինն էր: Արծվիկը ներկայացրեց վրացական “Moxevis qalo Tinao” երգը, ինչին պատասխանեց Թաքո Գաչեչիլաձեն իր մեկանաբանած «Լորիկ»երգով:
Challenge-ի կատարումներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հեշթեգով՝ #CelebrateDiversityChallenge: