30.03.2017

Թաքո Գաչեչիլաձեն ընդունեց Արծվիկի մարտահրավերը

«Եվրատեսիլ-2017»-ի Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկի նախաձեռնած challenge-ը մեծ ուրախությամբ ընդունվեց նաեւ Վրաստանում: Վրացի պատվիրակ Թաքո Գաչեչիլաձեն ընտրել է հայկական «Լորիկ» երգը եւ տեղադրել իր ջերմ կատարման տեսանյութը՝ հայերենով ողջունելով հայերին եւ Արծվիկին. «Ես իսկապես շատ ուրախ եմ ընդունելու էթնիկ երաժշտության մարտահրավերը եւ սկսելու տոնել իրական բազմազանությունը»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արծվիկը հայտարարել էր եվրատեսիլյան նոր մարտահրավերի մեկնարկի մասին ու կոչ արել մրցույթի այս տարվա մասնակիցներին տոնելու բազմազանությունը՝ ցույց տալով, որայն կարող է միավորել բոլորին: Առաջին մարտահրավերն Արծվիկն ուղղել էր Գերմանիայի մասնակից Լեվինային, ով էլ մեծ ոգեւորությամբ ընդունել էր այն եւ կատարել հայկական «Կաքավիկ» ստեղծագործությունը: Challenge-ի շրջանակում Արծվիկը կատարել էր նաեւ հայտնի կիպրական “Το γιασεμίν" (The Jasmine) երգը, որին ի պատասխան Հովիգը ներկայացրել էր «Երազ իմ երկիր հայրենի»-ն: Երրորդ մարտահրավերի ընթացքում էլ Արծվիկը կատարեց վրացական “Moxevis qalo Tinao” երգը: Challenge-ի կատարումներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով՝ #CelebrateDiversityChallenge: