28.03.2017

Արծվիկի հերթական մարտահրավերն ուղղված է Վրաստանի մասնակցին

«Եվրատեսիլ-2017»-ի Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկի նախաձեռնած challenge-ը «հատել» է նաեւ Վրաստանի սահմանը. Արծվիկը մարտահրավեր է նետել Թաքո Գաչեչիլաձեին, ով այս տարի կներկայացնի Վրաստանը մրցույթում: Արծվիկն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ, որտեղ նոր մեկնաբանությամբ ներկայացնում է վրացական “Moxevis qalo Tinao” երգը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արծվիկը հայտարարել էր եվրատեսիլյան նոր մարտահրավերի մեկնարկի մասին ու կոչ արել մրցույթի այս տարվա մասնակիցներին տոնելու բազմազանությունը՝ ցույց տալով, որայն կարող է միավորել բոլորին: Առաջին մարտահրավերն Արծվիկն ուղղել էր Գերմանիայի մասնակից Լեվինային, ով էլ մեծ ոգեւորությամբ ընդունել էր այն եւ կատարել հայկական «Կաքավիկ» ստեղծագործությունը: Challenge-ի շրջանակում Արծվիկը կատարել էր նաեւ հայտնի կիպրական “Το γιασεμίν" (The Jasmine) երգը, որին ի պատասխան Հովիգը ներկայացրել էր «Երազ իմ երկիր հայրենի»-ն:

Challenge-ի կատարումներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով՝ #CelebrateDiversityChallenge: