25.03.2017

Արծվիկի մարտահրավերը՝ ուղղված Կիպրոսի ներկայացուցիչ Հովիգին

«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան մասնակից Արծվիկը շարունակում է իր կողմից մեկնարկած “Celebrate Diversity Challenge”-ը: Երգչուհին հերթական մարտահրավերն է նետել Եվրատեսիլի Կիպրոսի ներկայացուցիչ, մեր հայրենակից Հովիգին: Challenge-ի շրջանակում Արծվիկը կատարել է հայտնի կիպրական "Το γιασεμίν" (The Jasmine) երգը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արծվիկը հայտարարել էր եվրատեսիլյան նոր մարտահրավերի մեկնարկի մասին ու կոչ արել մրցույթի այս տարվա մասնակիցներին տոնելու բազմազանությունը՝ ցույց տալով, որ այն կարող է միավորել բոլորին: Առաջին մարտահրավերն Արծվիկն ուղղել էր Գերմանիայի մասնակից Լեվինային, ով էլ մեծ ոգեւորությամբ ընդունել էր այն եւ կատարել հայկական «Կաքավիկ» ստեղծագործությունը:

Թարմացում 26․03․2017

Արծվիկի հերթական մարտահրավերն ընդունված է։ «Եվրատեսիլ 2017»-ի Կիպրոսի պատվիրակ Հովիգը կատարել է «Երազ իմ երկիր» ստեղծագործությունը։