Եվրատեսիլում նոր տեխնոլոգիա է կիրառվելու
Եվրատեսիլ երգի մրցույթը միշտ եղել է նորարարական հեռուստաձևաչափով, որտեղ հեռարձակման նոր տեխնիկաներ են կիրառվել: 2016 թվականին Եվրոպական հեռարձակողների միությունը Եվրատեսիլ երգի մրցույթում կօգտագործի իր Եվրատեսիլյան Flex սարքավորումները՝ քվեարկության ընթացակարգի ընդհանուր ենթակառուցվածքի համար ևս մեկ ցանցի շերտ տրամադրելով:
Եվրատեսիլյան Flex-ը ինքնուրույն կառավարվող թվային փոխանցման գործիք է, որը հեռարձակողներին թույլ է տալիս բազմաթիվ ցանցերում կենդանի բովանդակություն մատուցել՝ նպատակ ունենալով յուրաքանչյուր մասնակից անդամի միացված լինելու առնվազն երկու անկախ ցանցերի միջոցով՝ թույլ տալով առավելագույն պաշտպանություն:
«Եվրատեսիլ երգի մրցույթը Եվրոպական հեռարձակողների միության ֆլագմանի միջոցառումն է, որն աշխարհի ամենաերկար տևած ամենամյա հեռուստա-երաժշտական մրցույթն է», - նշում է եվրատեսիլյան ցանցի տնօրեն Գրեհեմ Ուորենը:
«Անցյալ տարի երեք կենդանի ցուցադրությունները լսարանը հասցրել են 197 մլն հեռուստադիտողների: Քվեարկության արդյունքների լիարժեք անվտանգությունն ու սահուն առաքումն ապահովելու նպատակով մենք որոշել ենք լրացնել մեր արբանյակային եւ մանրաթելային միացումները՝ տեղակայելով Flex IP հիբրիդային տեխնոլոգիան»:
«Մենք շատ հպարտ ենք, որ միացրել ենք Եվրատեսիլ երգի մրցույթը և Եվրատեսիլ Flex սարքավորումը», - նշեց Եվրատեսիլ երգի մրցույթի գործադիր տնօրեն Ջոն Օլա Սանդը:
Հիշեցնենք, որ Եվրատեսիլ երգի մրցույթն այս տարի տեղի կունենա Ստոկհոլմում՝ մայիսի 10-ին, 12-ին և 14-ին: