15.12.2015

Իվետա Մուկուչյան. «Վերջապես կարող եմ քնել ժպիտը դեմքիս»

«Բոլորիդ հայտնի է, որ միայն լավ երգով հանդես գալն ինձ համար բավարար չէ ներկայացնելու ինձ և իմ երկիրը: Վերջին ամիսներին ստացված երգերը բավականին խոստումնալից են Եվրատեսիլի համար: Վերջապես կարող եմ քնել ժպիտը դեմքիս: Հայաստանն արդեն հաստատել է հիանալի կապեր Միացյալ նահանգների, Նորվեգիայի, Շվեդիայի, Արաբական Էմիրությունների հետ և ես երախտապարտ եմ ինձ փոխանցվող հսկայական էներգիայի և միջազգային հաղորդակցության հնարավորության համար: Նախապատրաստական այս ամբողջ ընթացքը կարող է ծնել միայն սեր և ես պատրաստվում եմ այն պահպանել ու ավելի մեծացնել, մինչև ինձ հնարավորություն կընձեռնվի կիսել այն աշխարհի հետ Եվրատեսիլի բեմից: Դե ուրեմն չանհանգստանաք, քանի որ ամեն ինչ վերահսկվում է մեր կողմից և արվում ամեն հնարավորը Հայաստանն իր լավագույն կողմերից ներկայացնելու համար»: