25.02.2015

Ասիա աշխարհամասից Ստեֆանի Թոփալյանն է

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա Genealogy խմբով: Խմբի 6 մասնակիցներից չորրորդը ճապոնահայ երգչուհի Ստեֆանի Թոփալյանն է. նա ներկայացնում է Ասիա աշխարհամասը: Ստեֆանի Թոփալյանի մոգական տաղանդն ու ձայնային լայն դիապազոնը Ճապոնիայում արդեն հազարավոր սրտեր են գերել: Ստեֆանին երգչուհի է, երգահան և դերասանուհի, որն այժմ բնակվում է Տոկիոյում: Շնորհված լինելով բնատուր արտիստիզմով՝ նա զգում էր, որ երգն այն երազանքն է, որի շուրջ կծավալի հետագա կյանքը:
Տեսանյութը՝ հետեւյալ հղումով https://www.youtube.com/watch?v=8ptQTB3UftU&feature=youtu.be
(Ստեֆանի Թոփալյանի կենսագրական մանրամասները` նամակին կից)
Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Genealogy խումբը համախմբելու է 1915-ին աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են` իրենց 6 ճակատագրերով, բայց 1 պատմությամբ: 

Խմբի առաջին մասնակիցը ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը, երկրորդ մասնակիցը ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանն է, երրորդը՝ Վահե Թիլբյանն Աֆրիկա աշխարհամասից:  
Ներկայացվելիք երգի վերնագիրն է ‘’Face The Shadow’’ («Առերեսվի՛ր ստվերին»):
Genealogy խմբի հինգերորդ մասնակցի անունը հայտնի կդառնա մարտի 3-ին: Նա կներկայացնի Ավստրալիա աշխարհամասը:
Մրցույթն այս տարի տեղի կունենա Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն:

Ծանոթացեք Ստեֆանի Թոփալյանի կատարումներին հետեւյալ հղումներով`

https://www.youtube.com/watch?v=HnyM12Y5CnI
https://www.youtube.com/watch?v=bftnry_E3Ok

Հետեւեք Genealogy խմբի մասին նորություններին՝