18.02.2015

Ամերիկա աշխարհամասից Թամար Կապրելյանն է

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա “Genealogy” խմբով: Խմբի 6 մասնակիցներից երկրորդը ամերիկահայ ճանաչված երգչուհի Թամար Կապրելյանն է, ով ներկայացնում է Ամերիկա աշխարհամասը: Թամար Կապրելյանն իր ունկնդիրներին երաժշտության միջոցով մտովի տեղափոխում է օվկիանոսների և ճանապարհների վրայով՝ դարձնելով մարդկային հարաբերություններն առավել մտերմիկ: Թամարը ամերիկահայ երգչուհի է և երգահան, ով բնակվում է Նյու Յորքում: Տեսանյութը հետեւյալ հղումով`https://www.youtube.com/watch?v=ntf00HTxXQg
(Թամար Կապրելյանի կենսագրական մանրամասները` նամակի կից ֆայլում)
Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ “Genealogy” խումբը համախմբելու է 1915 թ-ին աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են` իրենց 6 ճակատագրերով, բայց 1 պատմությամբ: 
Խմբի առաջին մասնակիցը ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը: 
Ներկայացվելիք երգի վերնագիրն է՝ ‘’FaceTheShadow’’ («Առերեսվի՛ր ստվերին»):
‘’Genealogy’’ խմբի երրորդ մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 23-ին:
Մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն:
Ծանոթացեք Թամար Կապրելյանի երգերին` հետեւյալ հղումներով
https://www.youtube.com/watch?v=PusyhO-xANg&feature=youtu.be
https://www.youtube.com/watch?v=GKkTeJ5pgPY&feature=youtu.be