-
Song
Poison (Ari Ari)
-
Երաժշտության հեղինակ (ներ)
Թամար Մարդիրոսյան, Սեպուհ Սիմոնյան, Հարութ Հովակիմյան, Օվսաննա Խուբլարյան
-
Խոսքերի հեղինակ (ներ)
Թամար Մարդիրոսյան, Սեպուհ Սիմոնյան, Յանա Կարապետյան, Սանահին Փափազյան
Թամար Կապրելիան
Թամարն ամերիկահայ երգչուհի-երգահան և կատարող է, ինքնուս սկսել է ստեղծագործել և նվագել դաշնամուր դեռ 14 տարեկանից: «ԷՌՍԻԷՅ»-ի հետ համագործակցության ընթացքում Թամարն անցկացրել է մոտ երկու տարի՝ կատարելագործելով իր արվեստը ժամանակի ամենաազդեցիկ երգահանների հետ: 2008-ին նա վերաբացահայտվեց հայտնի «One Republic» խմբի անդամների կողմից՝ կատարելով վերջիններիս «Apologize» երգի քավր տարբերակը: Կարճ ժամանակ անց Թամարը կնքեց իր երկրորդ ձայնագրման պայմանագիրը «Interscope Records»-ի հետ և թողարկեց իր առաջին ալբոմը՝ «Sinner or a Saint»: 2012-ին, ընդունվելով Կոլումբիայի համալսարան, Թամարը տեղափոխվում է Նյու Յորք: Թամարը նաև «Genealogy» խմբի կազմում ներկայացրել է Հայաստանը 60-րդ Եվրատեսիլ երգի մրցույթում: Ոգևորվելով այս փաստից՝ երգչուհին ստեղծում է «Նվակ» անվճար երաժշտական-կրթական նախագիծը Հայաստանում հայ երիտասարդների համար:
«Կցանկանայի ունենալ բավարար ռեսուրսներ Հայաստանում բարեգործություն իրականացնելու համար, որպեսզի կարողանամ օգնել երիտասարդ հայ երաժիշտներին, և նրանց երազանքները դառնան իրականություն»:
«Մեծացել եմ՝ լսելով 60-70-ականների երաժշտություն: Սիրում եմ իրենց մեջ պատմություն պարունակող երգերը»:
«Սիրում եմ զբաղվել պրոֆեսիոնալ վազքով: Երկու անգամ Նյու Յորքում անցկացված մարաթոնյան վազքի մասնակից եմ եղել»: