

-
Song
Stand Up
-
Երաժշտության հեղինակ (ներ)
Գեվորգ Հարությունյան, Աստղիկ Գրիգորյան
-
Խոսքերի հեղինակ (ներ)
Լիանա Արամյան
Գեվորգ Հարությունյան
Գևորգը ծնվել է 1990-ին՝ Երևանում: Ապրել և մեծացել է Կապան քաղաքում: Ավարտել է Կապանի երաժշտական դպրոցը: Դեռահաս տարիքում մեծ սեր է ունեցել ժողովրդական երաժշտության հանդեպ: Աշխատել է ժողովրդական երգի մեծ վարպետ Արամայիս Մարտիրոսյանի մոտ՝ Ջիվանու անվան աշուղական դպրոցում: Շուրջ 2 տարի պարել է «Վալենս» պարային անսամբլում: 2013-ին դարձել է «X Factor» նախագծի եզրափակչի մասնակից: 2014-ին հաղթող է ճանաչվել «Պարահանդես 4» նախագծում:
«Երգել սկսել եմ մանկուց, իսկ 5 տարեկանից սկսեցի հաճախել դաշնամուրի դասերի։ Առաջին լուրջ ելույթս 2001-ին էր, որն ավարտվեց հաղթանակով»։
«Երազում եմ ունենալ համաշխարհային մենահամերգների շրջագայություններ` իմ երգերով և գաղափարներով»։
«Կառչե՛ք ձեր նպատակներից մինչև մահ»։