

-
Song
Waiting For The Sun
-
Երաժշտության հեղինակ (ներ)
Վահրամ Յանիկյան
-
Խոսքերի հեղինակ (ներ)
Վահրամ Յանիկյան
Ամալիյա Մարգարյան
Ամալիյան մանկության տարիներին հաճախել է մեծ ճանաչում ունեցող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբ, երաժշտական կրթություն է ստացել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում: 2015-ին մասնակցել է ուկրաինական «X factor» և Ռուսաստանի «Голос» նախագծերին: Կիևում կայացած «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթում հանդես է եկել որպես Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկի բեք-վոկալիստ:
«Մանկության ամենավառ հիշողությունս մաեստրո Տիգրան Հեքեքյանի հետ է կապված․ բարձրախոսը տվեց ձեռքս, սկսեցի դողալ: Դա իմ առաջին բեմելն էր:»
««Դեպի Եվրատեսիլ» նախագծից ակնկալում եմ նոր հանդիսատես ձեռք բերել»։
«Ցանկանում եմ լինել լսված, քանի որ երգս կարող է վերաբերել ցանկացած մեկին»: