
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի այս տարվա մասնակիցները
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի շրջանակում Հայաստանի 2025 թվականի պատվիրակը դառնալու համար կմրցեն հետևյալ մասնակիցները․
- Անահիտ Հակոբյան և Գասոյա
- Աթենա Մանուկյան
- Սիմոն
- Արսեն Գրիգորյան և Կամիլ
- Միլենա Միրիջանյան
- «Սևագիր» խումբ
- Ֆլորա Բիչախչյան
- Պարգ
- Մելս
- «Altsight» խումբ
- Գևորգ Հարությունյան
- Անահիտ Ադամյան
«Դեպի Եվրատեսիլ» նախագիծն այս տարի իրականացվում է նոր ձևաչափով․ մասնակիցները նախապես լրացրել են հայտ ու ներկայացրել մրցութային երգ։ Ընտրված մասնակիցները գլխավոր համերգի ժամանակ՝ ուղիղ եթերում, կներկայացնեն իրենց մրցութային երգը։ Հեռուստադիտողը հնարավորություն ունի այս տարի մասնակիցը լինելու պատվիրակի ընտրությանը։
Մրցութային համերգի ողջ ընթացքում հեռուստադիտողն ունի հնարավորություն իր ձայնը տալու նախընտրած մասնակիցների օգտին ՝ SMS քվեարկությամբ։ Համերգի վերջում ՝ ընդհանուր քվեարկության ամփոփման արդյունքում, կհայտարարվի հաղթող մասնակցի անունը։
Գլխավոր համերգը տեղի կունենա փետրվարի 16-ին՝ ժամը 19։00-ին, Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Հաղթող մասնակիցը կներկայացնի Հայաստանը Շվեյցարիայի Բազել քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթում։