
16.09.2019
«Դեպի Մանկական Եվրատեսիլ 2019»-ի քվեարկության արդյունքները
«Դեպի Մանկական Եվրատեսիլ 2019» նախագծի հաղթողը որոշվել է քվեարկության հետեւյալ սկզբունքով ՝
Մանկական (երեխաների) ժյուրի, որը կազմված է Մանկական Եվրատեսիլի նախորդ տարիների մասնակիցներից (ձայների 1/3)


Ժյուրիի քվեարկության համար սահմանված է եղել 1-10 բալանոց համակարգ, որում 1 միավորը նվազագույնն է իսկ 10-ը առավելագույնը (ըստ մասնակիցների քանակի):
Ժյուրիի երկու խմբերի քվեարկության արդյունքներին գումարվել է հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքը, որի ընթացքում ուղարկված հաղորդագրությունները վերածվել են միավորների՝ ըստ մասնակցի SMS քվեարկությամբ զբաղեցրած հորիզոնականի (50 միավոր առաջին, 45 միավոր երկրորդ, 40 միավոր երրորդ հորիզոնականի դեպքում և այսպես շարունակ): SMS քվեարկության, ինչպես նաև ժյուրիի յուրաքանչյուր խմբի կողմից տրված միավորների գումարը կազմում է 275 միավոր: