
«Դեպի Մանկական Եվրատեսիլի» քվեարկության արդյունքները
«Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի հաղթողը որոշվել է քվեարկության հետեւյալ սկզբունքով ՝
Միջազգային պրոֆեսիոնալ ժյուրի, որը կազմված է ոլորտի հայ եւ միջազգային մասնագետներից (ձայների 1/3)
Երեխաների ժյուրի (անփոփոխ կազմով), որը կազմված է Մանկական Եվրատեսիլի նախորդ տարիների մասնակիցներից (ձայների 1/3)
Հեռուստադիտողների SMS քվեարկություն (ձայների 1/3)
Ստորև ներկայացնում ենք 2 կիսաեզրափակիչների և եզրափակիչի միջազգային և երեխաների ժյուրիի կազմը, ինչպես նաև քվեարկության մանրամասն արդյունքները․
Առաջին կիսաեզրափակիչում ժյուրիի քվեարկության համար սահմանված է եղել 1 - 11 բալանոց համակարգ, որում 1 միավորը նվազագույնն է իսկ 11-ը առավելագույնը (ըստ մասնակիցների քանակի): Ժյուրիի երկու խմբերի քվեարկության արդյունքներին գումարվել է հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքը։ Այսպիսով, առավելագույն միավոր հավաքած առաջին 5 մասնակիցներն անցել են եզրափակիչ փուլ։
- Միջազգային ժյուրի (1-ին կիսաեզրափակիչ)
- Երեխաների ժյուրի (անփոփոխ)
Երկրորդ կիսաեզրափակիչում ժյուրիի քվեարկության համար սահմանված է եղել 1 - 12 բալանոց համակարգ, որում 1 միավորը նվազագույնն է իսկ 12-ը առավելագույնը (ըստ մասնակիցների քանակի): Ժյուրիի երկու խմբերի քվեարկության արդյունքներին գումարվել է հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքը։ Այսպիսով, առավելագույն միավոր հավաքած առաջին 5 մասնակիցներն անցել են եզրափակիչ փուլ։
- Միջազգային ժյուրի (2-րդ կիսաեզրափակիչ)
- Երեխաների ժյուրի (անփոփոխ)
Եզրափակիչում ժյուրիի քվեարկության համար սահմանված է եղել 1 - 10 բալանոց համակարգ, որում 1 միավորը նվազագույնն է իսկ 10-ը առավելագույնը (ըստ մասնակիցների քանակի): Ժյուրիի երկու խմբերի քվեարկության արդյունքներին գումարվել է հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքը։ Այսպիսով, նախագծի հաղթող է ճանաչվել առավելագույն միավոր վաստակած մասնակիցը։
- Միջազգային ժյուրի (Եզրափակիչ)
- Երեխաների ժյուրի (անփոփոխ)