24.07.2018
Հայտնի են «Դեպի մանկական Եվրատեսիլի» 23 մասնակիցները
Ամիսներ առաջ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց նոր նախագծի` «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ի մեկնարկը: Երկու ամիս շարունակ ստեղծագործական խումբը ստանում էր տասնյակ հայտեր ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Լսումների արդյունքում ընտրվեցին նախագծի մասնակիցները, և այժմ հայտնի են այն պատանիների անունները, ովքեր նախագծի շրջանակում հեռուստադիտողի և միջազգային ժյուրիի դատին կհանձնեն իրենց հեղինակային երգերը:
«Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծում կմրցեն հետևյալ մասնակիցները`
Անահիտ Առաքելյան, Աննա, Անի Մնացականյան, Արփի, Գոռ X, Էլիզա, Էրիկ Անտոնյան, L.E.V.O.N., Հարութ Հարությունյան, Լիանա, Լիլի, Սիլվա Գրիգորյան, Մարիա Պետրոսյան, Մելիսա, Վարդան Մարգարյան, Նարե Էլիզբարյան, Սաթի, Սերժ Առաքելյան, Վահագն Մեսրոբյան, Վովա, «Սեկունդա», «1+1» և «Յուրահատուկ»:
Մասնակիցների մրցութային երգերը կհրապարակվեն օգոստոսին նախագծի յութուբյան էջում:
«Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի երկու կիսաեզրափակիչ և եզրափակիչ համերգային ծրագրերը կհեռարձակվեն Առաջին ալիքով սեպտեմբերին:
Հիշեցնենք, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Բելառուսի մայրաքաղաք Մինսկում նոյեմբերի 25-ին: