20.02.2018

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին հինգ մասնակիցների անունները

Փետրվարի 19-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում կայացավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակիչը։ Միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի և հեռուստադիտողի միասնական քվեարկության արդյունքում եզրափակիչ փուլ անցան հետևյալ մասնակիցները՝
 
1. Մհեր Արմենիա
2. Ռոբերտ Քոլոյան
3. Գևորգ Հարությունյան
4. Լուսինե Մարդանյան
5. «Նեմրա»
 
Քվեարկության համար հատկացված 15 րոպեների ընթացքում ստացվել է ավելի քան 10.000 ձայն։ Համակարգի ծանրաբեռնվածության պատճառով որոշ բաժանորդներ չեն ստացել քվեարկությունը հաստատող հաղորդագրությունը կամ տեղեկացվել են այն մասին, որ քվեարկությունն ավարտված է։ Քվեարկությունը սպասարկող և վերահսկող օպերատորրը հաստատել է, որ բոլոր ուղարկված հաղորդագրությունները հաշվարկվել են և վերածվել միավորների։ 
 
Միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության ամբողջական արդյունքները կհրապարակվեն www.eurovision.am կայքում՝ նախագծի եզրափակիչ փուլի ավարտից հետո։ 
 
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին՝ ժամը 22:15-ին, Առաջինի ուղիղ եթերում կլինի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ ելույթ կունենան Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, «Կամիլ շոուն», Սուրեն Պողոսյանը, «Ալտերնատիվ» խումբը, Ամալիյա Մարգարյանը, Տյոմը, Սևակ Խանաղյանը, Մարիամը և Հասմիկ Շիրոյանը։