14.12.2017

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի հայտերի ընդունման ավարտին մնաց 2 օր

Առաջին ալիքի հեղինակային «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հայտագրումը կավարտվի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 23:59-ին:

Նախագծի ստեղծագործական խումբը ստացել է շուրջ 70 հայտ Հայաստանից և ամբողջ աշխարհից: Իրենց մասնակցության մասին արդեն հայտնել են Սևակ Խանաղյանը, Թամար Կապրելյանը, Հասմիկ Շիրոյանը, Կամիլը (Արսեն Գրիգորյան) և այլք:

Հիշեցնենք, որ նախագծի երկրորդ եթերաշրջանում երգիչները կկարողանան ներկայանալ իրենց երգերով և հաղթելու պարագայում տվյալ ստեղծագործությունն էլ հնչեցնել «Եվրատեսիլ 2018»-ին: Երգը պետք է գրված լինի հատուկ նախագծի համար կամ նախկինում հրապարակված չլինի: Հայտերն անհրաժեշտ է լրացնել «Դեպի Եվրատեսիլ» նախագծի պաշտոնական կայքում ՝ www.eurovision.am: