02.12.2016
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի 4-րդ փուլում 12 լավագույն արտիստներն են
Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 4-րդ փուլի ընթացքում պայքարը կշարունակեն 12 լավագույն արտիստները՝ Լյուսի, Գևորգ Հարությունյան, Աննա Դանիելյան, Մարտա, Արծվիկ, Հասմիկ Շիրոյան, Լիլիթ Հարությունյան, Սյուզաննա Մելքոնյան, Իջին, Ալեքսանդր Պլատո, Օպերա Վիվա, Վահե Ալեքսանյան: Հենց նրանցից մեկը կդառնա այն հաջողակը, ով հնարավորություն կստանա Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ-2017»-ին: