Բարի գալուստ «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2024» մրցույթի լսումների գրանցման էջ

Հարգելի՛ դիմորդ, նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային հայտ: Մինչ հայտը լրացնելը, խնդրում ենք ՈՒՇԱԴԻՐ ընթերցել հայտը ներկայացնելու կանոններն ու պահանջները, ինչպես նաև ՊԱՐՏԱԴԻՐ ծանոթանալ հայտի վերջում կցված մասնակցության ընդհանուր դրույթներին և պայմաններին:

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի 4-րդ եթերաշրջանը երգիչների և նրանց կողմից ներկայացված երաժշտական ստեղծագործությունների մրցույթ է, որի հաղթող մասնակիցը, իր մրցութային երգով, կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ 2025 երգի միջազգային մրցույթում:

Հայտերն ընդունվում են մինչև 2025թ.-ի հունվարի 5-ը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 91650015 հեռախոսահամարով կամ ուղարկել էլեկտրոնային նամակ [email protected] հասցեին:

  • Նախագծին մասնակցելն անվճար է:

  • Նախագծին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ռեզիդենտները, ամբողջ աշխարհում բնակվող ազգությամբ հայերը, որոնք 2025թ. մայիսի 13-ի դրությամբ կլինեն առնվազն 16 տարեկան:

  • Նախագծին կարելի է մասնակցել միայն պատրաստի երգով: Հաղթելու դեպքում մասնակիցը իր ներկայացված երգով կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ 2025 երգի միջազգային մրցույթում:

  • Մրցույթին ներկայացվող երգը (երաժշտությունը և խոսքերը) չպետք է որևէ կերպ հրապարակված լինի մինչև 2024թ. սեպտեմբերի 1-ը: Սա նշանակում է, որ երգը չի կարող հրապարակված և հասանելի լինել համացանցում, երաժշտական առցանց հարթակներում, հեռուստատեսության և ռադիոյի եթերում, չի կարող հնչած լինել կամ հնչել համերգներին և տարատեսակ միջոցառումների ժամանակ` նշված ժամկետից շուտ:

  • Մրցույթին ներկայացվող երգը պիտի լինի ամբողջական և վերջնական տարբերակով՝ ներառյալ երաժշտությունը, խոսքերը և գործիքավորումը:

  • Մրցույթին ներկայացվող երգի առավելագույն տևողությունը կարող է լինել 3 րոպե: Երգի խոսքերը կարող են լինել հայերեն, անգլերեն կամ ցանկացած այլ լեզվով:

  • Նախագծին կարելի է մասնակցել անհատապես, դուետով կամ խմբով (որը պետք է բաղկացած լինի առավելագույնը 6 անդամներից): Ցանկացած դեպքում, անհրաժեշտ է լրացնել միայն մեկ հայտ:

  • Մասնակցության հայտը կարելի է լրացնել միայն մեկ անգամ: Նախագծի լսումներին կարելի է մասնակցել միայն մեկ անգամ:

  • Անձնական տվյալներն անհրաժեշտ է լրացնել այնպես, ինչպես դրանք նշված են անձնագրում: Եթե Ձեր կողմից մուտքագրված անձնական տվյալները չհամապատասխանեն անձնագրում առկա տվյալներին, Ձեր հայտը չի դիտարկվի:

  • Հայտի վերջում անհրաժեշտ է կցել լուսանկարները և մրցույթին ներկայացվող երգը (MP3 կամ WAV ձևաչափով):

  • Հայտին անհրաժեշտ է կցել նաև Ձեր կողմից ներկայացվող երգի հեղինակային իրավունքի գրանցման վկայականը:

  • Լսումների փուլը հաղթահարելու դեպքում «Դեպի Եվրատեսիլ» նախագծի ստեղծագործական թիմը կապ կհաստատի Ձեզ հետ՝ հայտում նշված էլեկտրոնային հասցեի միջոցով:


  • ԴԻՄԵԼ