Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա 26-րդ համարի ներքո
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը մայիսի 10-ին ելույթ ունեցավ միլիոնավոր հեռուստադիտողների և հանդիսատեսի առջև և, տպավորելով ողջ Եվրոպային, անցավ եզրափակիչ փուլ: Մայիսի 14-ին Հայաստանի ելույթով կամփոփվեն մրցութային կատարումները, Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա 26-րդ համարի ներքո: Ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մամուլի ներկայացուցիչները հիացած էին Իվետա Մուկուչյանի փայլուն ելույթով և տպավորիչ կատարումով:
Հիշեցնենք, որ մրցույթի ընթացքում Իվետա Մուկուչյանը կրում է “Kyvera Naynomis” նորաձևության տան հագուստ, իսկ հայկական պատվիրակությունը` հատուկ մրցույթի համար պատրաստված “Shabeeg” ապրանքանիշի շապիկներ:
Մրցույթի եզրափակիչ փուլին կարող եք հետևել մայիսի 14-ին` ժամը 23:00-ին, Առաջին ալիքի եթերում: Այն կմեկնաբանի Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Ավետ Բարսեղյանը: