Մարիամ
Մարիամ Armenia
  • Song

    Fade

  • Երաժշտության հեղինակ (ներ)

    Մարիամ

  • Խոսքերի հեղինակ (ներ)

    Մարիամ

Մարիամ

Մարիամը ծնվել է Պերմ քաղաքում: Երգչուհու ընտանիքը տեղափոխվում է Երևան, երբ նա հինգերորդ դասարանում էր: 2006-ին ընդունվում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջ, որտեղ սովորում է վոկալ-տեսական բաժնում: Այդ ընթացքում հասցնում է հանդես գալ իր առաջին կենդանի համերգներով՝ «Imagine Band»-ի հետ: Համերգներին կատարում է իր իսկ գրած երգերը և հայտնի երգերի քավր տարբերակներ: «Imagine Band»-ի հետ ձայնագրում է իր առաջին երգերը՝ անգլերեն և ֆրանսերեն: 2011-ին երգչուհին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ջազ-էստրադային բաժին: Կոնսերվատորիայում սովորելու տարիներին Մարիամը սկսում է իր համագործակցությունը Նիկ Էգիբյանի հետ: Համագործակցության արդյունքում ձայնագրում է մի քանի երգ և նկարահանում իր առաջին տեսահոլովակը՝ «It’s True»: Կոնսերվատորիան ավարտելուց հետո երգչուհին որոշում է ուսումը շարունակել Անգլիայում: Մարիամն ընդունվում է Լոնդոնի համալսարան՝ «University of West London»: Լոնդոնում ուսանելու տարիներին հասցնում է համագործակցել «Water Knot»-ի հետ, ձայնագրում 2 երգ և հանդես գալիս Լոնդոնի երաժշտական ակումբներում:

«Երբ փոքր էի, ապրում էինք Ռուսաստանում, բայց գրեթե ամեն ամառ ծնողներս ինձ Հայաստան էին ուղարկում՝ տատիկիս ու պապիկիս մոտ։ Ամռան ամիսներն անցկացնում էի նրանց տանը՝ գյուղում: Հիշում եմ, թե ինչպես էի կարոտում պայծառ արևն ու մեր գյուղի աննկարագրելի բնությունը, երբ ստիպված էի լինում վերադառնալ Ռուսաստան։ Ցանկանում էի ապրել ու սովորել Հայաստանում։ Այսպես, իմ մանկության ամենավառ հուշը հենց Հայաստանն է և նրա ջերմությունը»։

«Կցանկանայի Սերժ Թանկյանի հետ դուետով հանդես գալ։ Սերժ Թանկյանի և «Creative Armenia»-ի կողմից կազմակերպված «7 note challenge» մրցույթի համար երգ եմ գրել, հուսով եմ, որ այն ինչ-որ ուշադրության կարժանանա»։

«Ձեռքբերումներս հիմնականում ակադեմիական բնույթ են կրում»։