music by Monica Manucharova, lyrics by Meri Mnjoyan
Երկնից իջած մի լույս կարծես փարվեց հոգուս,
Մի մեղեդի լուսե կարծես հնչել ուզեց,
Հետո հանկարծ լույսից մի հավք իջավ ուսիս,
Շոյեց թևով հրե ինձ ու ճախրել սկսեց:
Կրկներգ
Երգն իմ այս հնչում է , նա հրեղեն թռչուն է,
Անդադար փնտրում է, որ բույնն իր նա գտնի,
Երգն իմ այս հնչում է , նա ոսկեթև թռչուն է,
Թող երգն իմ վառ գտնի ձեզ, ձեր հոգին մտնի:
Երգերն արևաշող զենքերն են մեր փայլող,
Մեր ուժն են ազդեցիկ երգերը գեղեցիկ,
Անգամ դժվար պահին միշտ երգն է մեր կողքին,
Քայլի թող առհավետ , իմ երգը միշտ ինձ հետ:
Կրկներգ
Երգն իմ այս հնչում է , նա հրեղեն թռչուն է,
Անդադար փնտրում է, որ բույնն իր նա գտնի,
Երգն իմ այս հնչում է , նա ոսկեթև թռչուն է,
Թող երգն իմ վառ գտնի ձեզ, ձեր հոգին մտնի:
Թող երգն իմ վառ գտնի ձեզ և հնչի հավերժ: